Առևտրականները պահանջում են դադարեցնել «Վայլդբերիսի» գործունեությունը Հայաստանում
Առևտրականները այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Կառավարության բակում բողոքի ակցիա էին իրականացրել և պահանջելով դադարեցնել «Վայլդբերիսի» գործունեությունը Հայաստանում: Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշել է, որ եթե ձմռանը էլ գործի ընկերությունը, ապա Հայաստանում էլ խանութ չի մնա:
«Լավ հիշեք, Հայաստանի Հանրապետությունում հունվար կամ փետրվար ամսին արդեն մի հատ խանութ չի մնալու։ Մեզ առաջարկվող ոչ մի տարբերակներ էլ մեզ չեն հետաքրքրում, մենք պահանջում ենք, որ դա ընդհանրապես փակեն: Դպրոցի համար նախատեսված ապրանքների 80 տոկոսը չի վաճառվել։ Միջին ու մանր բիզնեսի միջև հստակ կռիվ է ընկել։ Էն մարդիկ իրենց փողերն են ուզում, էս մարդիկ էլ ասում են՝ չեմ վաճառել ապրանքը, ոնց փող տամ»,- նշել է ակցիայի մասնակիցը:

