Եթե զորավարժություններ, ապա միայն ՀԱՊԿ երկրների հետ. ՌԴ ԱԳՆ-ը հայ-ամերիկյան զորավարժությունների մասին
ՌԴ-ը Հայաստանում դաշնակիցների ամենալուրջ ուշադրությունն է հրավիրել այն բանին, որ իրենց զորավարժությունները ԱՄՆ-ի հետ Մոսկվայում ընկալվում են մտահոգության տարրով։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Մոսկվան ելնում է այն բանից, որ պետք է հավատարիմ մնալ ՀԱՊԿ երկրների հետ զորավարժությունների անցկացման պրակտիկային»,- ասել է Ռյաբկովը։
«Հայաստանը ՀԱՊԿ գծով դաշնակից է, մենք առաջնորդվել և առաջնորդվում ենք նրանով, որ դաշնակցայնության ոգուց ելնելով՝ պետք է հավատարիմ մնալ զորավարժությունների գործելակերպին նրանց հետ, ովքեր մտնում են այդ միության մեջ»,- ասել է նա։
«Իհարկե, մենք ուշադրություն դարձրել ենք դրան։ Եվ մեր հայ դաշնակիցների, Հայաստանում դաշնակիցների ամենալուրջ ուշադրությունն ենք հրավիրել այն բանին, որ դա մեր կողմից ընկալվում է մտահոգության տարրով»,- ավելացրել է դիվանագետը։
Չորեքշաբթի Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 11-20-ը երկրում տեղի են ունենալու հայ-ամերիկյան զորավարժություններ։ Դրանց հայտարարված նպատակն է օպերատիվ համատեղելիության բարձրացումը խաղաղապահ առաքելությունների շրջանակում։

