Հելեն Դադայանի դին Արցախ տեղափոխելու հարցով հայկական կողմը կդիմի ՄԻԵԴ

Արցախցի ուսանողուհի Հելեն Դադայանի ծննդյան օրն էր երեկ, 21 տարեկան պիտի դառնար։ Նրա մորեղբայրը ծաղկեփունջը մոտեցնում է Գորիսի դիահերձարանի բակում գտնվող սառնարանին։ Հելենի մարմինը 22 օր է այս խցում է։ Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս, որ Գյումրի- Երևան ողբերգական վթարի հետևանքով զոհված ուսանողուհու մարմինը Արցախ, Ճարտար, ծնողներին հասցնեն։

Հելեն Դադայանի մարմնի տեղափոխման հարցով վաղը Ստրասբուրգի դատարան դիմում կուղարկի իրավաբան Սիրանուշ Սահակյանը, գրում է «Ազատությունը»։

«Այս գործի առանձնահատկությունը հաշվի առնելով, մենք հնարավորություն տեսնում ենք։ Ընտանիքը դիմել է, և մենք նախապատրաստում ենք անհապաղ միջոցի խնդրագիր, որով պահանջելու ենք, որպեսզի ապահովվի դեպի Արցախի Հանրապետություն դիի տեղափոխումը և հանձնվի ընտանիքին, ովքեր էլ սահմանված ավանդույթներին և ընթացակարգերին համապատասխան դին կհանձնեն հողին»։