Իրանական «Karrar» ԱԹՍ-ն մի քանի անգամ ստիպել է ամերիկյան ռազմական ինքնաթիռներին հեռու մնալ Իրանի օդային տարածքից

Իրանի տեղական արտադրության «Karrar» անօդաչու թռչող սարքը, որը հագեցած է ռադարներով, մի քանի անգամ ստիպել է ամերիկյան ռազմական ինքնաթիռներին և այլ օտարերկրյա կործանիչների  հեռու մնալ Իրանի օդային տարածքից՝ թռչելով շատ բարձր տարածության վրա ներխուժողների վրայով, Tasnim-ին ասել է Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Ալիռեզա Էլհամին։

Ըստ նրա, մասնավորապես, իրանական անօդաչու թռչող սարքը մի քանի անգամ ստիպել է օտարերկրյա օդաչուով և անօդաչու ինքնաթիռներին փոխել իրենց ուղղությունը Պարսից ծոցի և Օմանի ծովի վրա մեծ բարձրություններում։

Գեներալ Էլհամին  նշել է, որ Իրանի հակաօդային պաշտպանությունը մշակել է նաև տվյալների հավաքագրման և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր, ինչպես նաև օպտիկական և դաշտային հետախուզման համակարգեր, որոնք տեղադրվում են տարբեր հեռահարության և նշանակության անօդաչու թռչող սարքերի վրա։

««Karrar»-ը իրանական առաջին ռազմական անօդաչու թռչող սարքն է, որը սահմանել է ծառայության առաստաղի ռեկորդ՝ հասնելով 47,000 ֆուտ բարձրության»,- նշել է նա՝ հավելելով, որ անօդաչու սարքը ռադիոտեղորոշիչ նախազգուշացումներ է տվել օտարերկրյա ինքնաթիռներին, որոնք մոտեցել են Իրանի ափամերձ ջրերին կամ նրա թռիչքային տեղեկատվական շրջանին: