Որոշ քաղաքական ուժեր այսօր քարոզարշավ չեն իրականացնի
Որոշ քաղաքական ուժեր հայտարարել են, որ այսօր քարոզարշավ չեն ունենա:
«Ազգային Առաջընթաց» կուսակցության անդամ, ավագանու թեկնածու Իզաբելա Աբգարյանը իր ֆեյբուքյան էջում գրել է, որ այսօր իրենց բակերում չսպասեն: Բակային քարոզարշավ այսօր չի նախատեսվում:
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունն էլ իր ֆեյսբուքյան էջում է կատարել գրառում, որ կուսակցությունը որոշում է կայացրել այս պահին ՀՀ սահմաններին ստեղծված իրավիճակից ելնելով՝ դադարեցնել քարոզարշավը։
«Ցավալի լուրեր են գալիս սահմանից` ունենք զոհված տղերք և վիրավորներ։ Ցավակցում ենք բոլոր մեր հերոս տղերքի հարազատներին և մեզ բոլորիս։ Աստված պահապան հայ ազգին և հայոց պետությանը»,- նշված է գրառման մեջ:
Իսկ «Մայր Հայաստան» շարժման ղեկավար Անդրանիկ Թևանյանի իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է, որ իրենց դաշինքը դադարեցնում է իրենց այսօրվա հանդիպումները Ավանի բնակիչների հետ, և իրենք թիմակիցներով ուղևորվում են Սոթք:
Այսօր քարոզարշավ չի անի նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սահմանին ստեղծված իրավիճակով պայմանավորված, այսօր քարոզարշավ չեմ իրականացնելու։
Հայ զինվորի կողքին ենք․․․»։

