Ադրբեջանի ԶՈՒ-ն ժամը 07:50-ից սկսած ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

ՀՀ ՊՆ հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Պաշտպանության նախարարությունն իրադրության զարգացման վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»: