Տե՛ր կանգնենք արցախյան գոյապայքարում նահատակվածների գործին․ «Որդիների կանչը» կմասնակցի հանրահավաքին

«Որդիների կանչ»  ՀԿ-ն հայտարարություն է տարածել․

Մենք՝ հայրենիքի համար ամենաթանկը՝ մեր որդիներին տված ծնողներս, Արցախի Հանրապետության հռչակման օրը` սեպտեմբերի 2-ին, ժամը 18:00–ին լինելու ենք Ազատության հրապարակում:

Կարծես թե իզուր չեն անցել մեր ամիսներ շարունակ հնչեցրած ազգային և պետականամետ ուժերի համախմբանն ուղղված կոչերն ու ջանքերը: Տեր կանգնենք տասնամյակների արցախյան գոյապայքարում մեր հազարավոր նահատակված զավակների գործին՝ Արցախի ազատ, ինքնորոշված ապրելու իրավունքին՝ թշնամի պետության ճիվաղներից դուրս, Մայր Հայաստանին միավորվելու ձգտումով: Դա նաև մեր բոլորիս այսօր և վաղը մեր պատմական հողում արժանապատիվ , ազատ ու անկախ ապրելու համար է: Կոչ ենք անում բոլոր հերոսածին ծնողներին և պետության արժեքը գնահատող մեր հայրենակիցներին մասնակիցը լինելու Արցախի պաշտպանությանը նվիրված սեպտեմբերի 2-ին կայանալիք հանրահավաքին: