«Հայաքվեն» 58 հազար ստորագրությունները հանձնեց ԿԸՀ-ին
«Հայաքվեն» 58 հազար ստորագրությունները հանձնեց ԿԸՀ-ին։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաքվեի» ֆեյսբուքյան էջից։
Հիշեցենք, որ քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն-ստորագրահավաք Հայաստանի քաղաքացիների շրջանում, որը նախաձեռնել են մի խումբ քաղաքացիներ՝ հանրային, մշակույթի գործիչներ, նախկին պաշտոնյաներ ու պատգամավորներ՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնելու նպատակով։ Նախաձեռնության հեղինակներն առաջարկում են լրացում կատարել Քրեական օրենսգրքում և Հայաստանի անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը ժխտող պաշտոնատար անձանց համար պատիժ սահմանել՝ 10-ից 15 տարվա ազատազրկում։

