«Ազատություն Արցախին». Արցախի դրոշով երթ՝ Երևանի կենտրոնով
Երևանի կենտրոնական փողոցներում այս րոպեներին Արցախի դրոշով երթ է իրականացվում` ի պաշտպանություն Արցախի։
Մասնակիցները կենտրոնական տարբեր փողոցներով շրջում են Արցախի մի քանի մետրանոց դրոշը ձեռքներին։ Ակցիայի մասնակիցներն անցել են Գրիգոր Լուսավորիչ, Վազգեն Սարգսյան, Ամիրյան, Զաքյան փողոցներով, Մաշտոցի պողոտայով և դեռ շարունակում են շրջել մայրաքաղաքում։
Վերջնակետը լինելու է Հանրապետության հրապարակը։
Երթի մասնակիցները վանկարկում էին` «Արցախ», «ազատություն Արցախին», «միացե՛ք» և այլն։ Անցնող մեքենաների վարորդներն էլ ի աջակցություն երթ իրականացնողների, ազդանշաններ են տալիս։

