Սոչի-Երևան եւ Երևան-Եկատերինբուրգ-Երևան չվերթերը չեղարկվել են օդանավի տեխնիկական անսարքության պատճառով

FLYONE ARMENIA-ից հայտնում են․

Սույն թվական Օգոստոսի 28-ին նախատեսված Սոչի-Երևան 3F 350 չվերթը չեղարկվել է օդանավի տեխնիկական անսարքության պատճառով:

Չեղարկման մասին հայտարարվել է Սոչի-Երևան չվերթի բոլոր ուղևորներին։

Ըստ ավիացիոն գործող կանոնների՝ ուղևորները չվերթի հետաձգումից հետո ապահովվել են հյուրանոցով:

 

Ընկերությունը չեղարկված չվերթերի բոլոր ուղևորներին առաջարկում է`

-գումարի ամբողջական վերադարձ, կամ

 

-գումարի փոխանցում ուղևորի անունով FLYONE ARMENIA-ի առցանց միջավայրի վիրտուալ դրամապանակ` տոմսի գումարի 110%-ի չափով, կամ

-թռիչքի օրվա փոփոխություն՝ FLYONE ARMENIA-ի կամ այլ ավիաընկերության միջոցով:

 

Ավիաընկերության աշխատակիցները մշտական ու անհատական կապի մեջ են դեպի Սոչի-Երևան չվերթի ուղևորների հետ՝ առաջացող ցանկացած խնդրին արագ ու ժամանակին լուծում տալու ուղղությամբ։ Ընկերության ուղևորների սպասարկման ծառայությունը հասանելի է ուժեղացված ռեժիմով։

 

ԵՐԵՎԱՆ – ԵԿԱՏԵՐԻՆԲՈՒՐԳ – ԵՐԵՎԱՆ ՉՎԵՐԹԸ ՉԵՂԱՐԿՎԵԼ Է ՕԴԱՆԱՎԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՍԱՐՔՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

Սույն թվական Օգոստոսի 29-ին նախատեսված Երևան-Եկատերինբուրգ-Երևան 3F 477 չվերթը չեղարկվել է օդանավի տեխնիկական անսարքության պատճառով:

Չեղարկման մասին իրազեկվել է Երևան-Եկատերինբուրգ-Երևան չվերթի բոլոր ուղևորներին։

Ընկերությունը չեղարկված չվերթերի բոլոր ուղևորներին առաջարկում է`

-գումարի ամբողջական վերադարձ, կամ

-գումարի փոխանցում ուղևորի անունով FLYONE ARMENIA-ի առցանց միջավայրի վիրտուալ դրամապանակ` տոմսի գումարի 110%-ի չափով, կամ

-թռիչքի օրվա փոփոխություն։

Ավիաընկերության աշխատակիցները մշտական ու անհատական կապի մեջ են դեպի Երևան-Եկատերինբուրգ-Երևան չվերթի ուղևորների հետ՝ առաջացող ցանկացած խնդրին արագ ու ժամանակին լուծում տալու ուղղությամբ։ Ընկերության ուղևորների սպասարկման ծառայությունը հասանելի է ուժեղացված ռեժիմով։

Ավիաընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։

ՍՈՒՅՆ ԽԱՓԱՆՈՒՄՆ ԱՌԱՋԱՑՐԵԼ Է ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՊԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱԿԱՌԱԿԸ ՉՎԵՐԹԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՑՅԻ ՈՐՈՇԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ։

ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐՆ ՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ։