Ուկրաինային տրվել է Ղրիմին հարվածելու թույլտվություն. Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական
Ուկրաինայի որոշ դաշնակիցներ հավանություն են տվել Ղրիմին հարվածելուն, հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Այսօր արդեն կոնսենսուսը բացարձակ է, որ մենք կարող ենք ոչնչացնել ռուսական ամեն ինչ, օրինակ՝ Ղրիմում։ Ես հիշեցնեմ, որ մեկ տարի առաջ նույնիսկ երբ ինչ-որ հարվածներ էին հասցվում Ղրիմին, բոլորն ասում էին՝ ոչ, ոչ, եկեք միայն առանց դրա», – նրա խոսքը մեջբերում է ուկրաինական Страна.ua պարբերականը:
Պոդոլյակը պնդել է, որ ՌԴ-ի տարածքին հարվածող անօդաչու թռչող սարքերի թիվը կավելանա։

