ՊԲ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. հերքում

Արցախի Պաշտպանության նախարարությունը հաղորղդագրություն է տարածել․

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  օգոստոսի  28-ին` ժամը 19:20-ից 20։55֊ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել ԱՀ  Ասկերանի և Մարտակերտի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։