35 զինվորի թունավորման մասին շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է․ ՀՀ ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․

35 զինվորի թունավորման մասին շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է

ԶՈՒ որևէ զորամասում աղիքային վարակի, սննդային թունավորման բռնկման դեպք չի արձանագրվել։

Բոլոր զորամասերում համաճարակային իրավիճակը կայուն է և վերահսկելի:

Որևէ հոսպիտալում, որևէ թունավորմամբ մասսայական դիմելիություն չի արձանագրվել։

Պաշտպանության նախարարությունը հորդորում է  անհապաղ, սահմանված կարգով հերքել 35 զինվորների թունավորման մասին տեղեկությունը: