Բաքվում 3 արցախցի երիտասարդների վերաբերյալ որոշում են կայացրել

Հակարիի ապօրինի անցակետից ադրբեջանցիների կողմից այսօր՝ օգոստոսի 28-ին առևանգված հայ քաղաքացիների նկատամամբ Ադրբեջանի դատախազությունը խափանման միջոց է կիրառել։ Ադրբեջանը առևանգված հայ քաղաքացիներին կեղծ մեղադրանքներով դատապարտել է 10 օրվա կալանքի։ Նրանք, իբր, մեղադրվում են «Ադրբեջանի դրոշը անարգելու մեջ»։

«Հաշվի առնելով մեղադրյալների տարիքը, նրանց անկեղծ զղջումը և դատավարական օրենսդրության պահանջների պահպանումը` կիրառվել է մարդասիրության սկզբունքը, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է»,– նշված է Ադրբեջանի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նրանք 3-ն էլ ֆուտբոլիստներ են։ Նրանց նկատմամբ որպես պատիժ է նշանակվել 10-օրյա ազատազրկումն ու «Ադրբեջանի տարածքից արտաքսումը»։

Հաղորդվում է՝ դատարանի վճռի կատարումից հետո նրանց կուղարկեն Հայաստան։