Կտրուկ սրվել է իրավիճակը Արցախի շուրջ
Կտրուկ սրվել է իրավիճակը Արցախի շուրջ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, թուրք-ադրբեջանական օկուպանտներն առևանգել են երեք երիտասարդ արցախցու ։
Առիթը այս անգամ Ադրբեջանի «դրոշին» իբր վիրավորելն էր այդ տղաների կողմից ։
Ես անկեղծորեն չգիտեմ, թե ինչպես կարելի է վիրավորել լաթը, որը դարձել է ստի, օկուպացիայի, կոռուպցիայի խորհրդանիշ։ Սակայն ապուշին էլ է պարզ, որ սա ընդամենը առիթ էր Արցախում իրավիճակի հերթական սրման համար ։
Պետք է խոստովանել, որ թուրք-ադրբեջանական օկուպանտների մոտ դա ստացվեց ։
Արցախում տարերային հանրահավաք է, Երևանում փակ են Ռուսաստանի դեսպանատան մոտ անցնող ճանապարհները, իրավիճակը ծայրահեղ նյարդային է ։
Ի՞նչ է լինելու և ինչո՞վ է դա հղի։
Անշուշտ, եթե այս անգամ էլ ամեն ինչ «հանրային դժգոհության» առումով անցնի առանց Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից Ալիևի մարդակեր ռեժիմը սանձելու իրական քայլերի, ապա վաղը հայերի առևանգումներն արդեն մասսայական կդառնան, իմիջայլոց, ոչ միայն Արցախում։
Ռուս խաղաղապահների մասով իրավիճակը առ հասարակ սյուռեալիստական է, քանզի Ադրբեջանը ըստ էության արել է ամեն ինչ, որ ռուսների գործողությունը ուղղակի պառալիզացվի։
Սա բնավ չի նշանակում, որ ռուս խաղաղապահների շուրջ հարցերը սպառված են։Հարցերը շատ են և պահանջում են անհապաղ պատսախաններ։
Հայաստանի իշխանությունների կրավորական, անդեմ ,իմիտացիոն և, ըստ էության, ադրբեջանամետ դիրքորոշումը՛ թուրք-ադրբեջանական տանդեմին իրական հակազդեցությունից հրաժարվելու վերաբերյալ (“խաղաղության դարաշրջանը” վկա) անխուսափելիորեն կհանգեցնի (արդեն հանգեցրել է) նրան, որ այս կամ այն ձևով թուրք-ադրբեջանական օկուպանտները լայնածավալ սադրանքներ կսկսեն նաև Հայաստանի նկատմամբ ։
…
Ադրբեջանը մեզ հետ պատերազմում է հասանելի բոլոր միջոցներով, իսկ մենք միայն լացակումաց նամակներ ենք ամբողջ աշխարհին գրում ու բողոքում, բողոքում, բողոքում ։
…
Ժողովուրդ իրականում չե՞ք հասկանում, թե սրանք մեզ ինչ վիճակի են հասցրել։
Լուրջ եմ հարցնում։
Կասկադի և Հյուսիսային պողոտայի սրճարաններում չի ստացվի թաքնվել ռմբակոծություններից։
Սա լավ իմացեք։
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

