Թուրքիան՝ առանց Ստամբուլի․ FOX News հեռուստաալիքը հրապարակել է Մերձավոր Արևելքի քարտեզը

Ամերիկյան FOX News հեռուստաալիքը հրապարակել է Մերձավոր Արևելքի քարտեզը, որտեղ տեղ է գտել նաև ներկայիս Թուրքիայի Հանրապետության քարտեզը՝ բացառությամբ Ստամբուլի և այդ երկրի եվրոպական շրջանների։ Հայտնում է Ermenihaber.am-ը։

Հրապարակված քարտեզը հիստերիայի ալիք է բարձրացրել թուրք ազգայնական շրջանակներում, թուրքական մամուլում, ինչպես նաև քննարկման առարկա դարձել սոցցանցերում։

Ազգայնական և իշխանամերձ «Sabah» պարբերականը, որը համարվում է նախագահ Էրդողանի «խոսափողը», գրել է․ «ԱՄՆ-ում գործող FOX հեռուստաընկերությունը, որը կեղծ ու շինծու լուրերով թիրախավորում է Թուրքիային, նոր սկանդալի հեղինակ է դարձել»։