Ադրբեջանցի «սահմանապահները» Արցախի պետական զինանշանով նարդի են առգրավել (տեսանյութ)

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցների ուղեկցությամբ Լաչինի ապօրինի անցակետով անցնող հայից ադրբեջանցի «սահմանապահ» հրոսակները առգրավել են նարդի՝ Արցախի պետական զինանշանով։

Ըստ ադրբեջանական աղբյուրի, հայի փաստաթղթերը ստուգելուց հետո նրա պայուսակը զննել են Մաքսային պետական ​​կոմիտեի և Պետական ​​սահմանային ծառայության աշխատակիցները։

Ստուգման ընթացքում պարզվել է, որ նարդու ներսում պատկերված է Արցախի Հանրապետության զինանշանը, իսկ վրան՝ Տատիկ-պապիկի պատկերն է փորագրված։