Թրամփը հայտարարել է, որ իր դեմ դատավարությունները պետք է անցկացվեն միայն 2024 թ․ նախագահական ընտրությունից հետո
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր դեմ դատավարությունները պետք է անցկացվեն միայն 2024 թվականին նախագահական ընտրությունից հետո, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին։
«Այս դատավարությունը, որը երբեք չպետք է լիներ իմ ազատ խոսքի իրավունքի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի զանգվածային կոռուպցիայի պատճառով, պետք է տեղի ունենա ընտրություններից հետո»,- գրել է Թրամփը իր «Truth Social» սոցցանցում։
Քաղաքական գործիչը վրդովվել է Կապիտոլիումի գրոհի գործով դատավարության մեկնարկի վերաբերյալ դատախազի առաջարկած ժամկետից՝ ասելով, որ այն սկսելով 2024 թվականի հունվարի 2-ին, մեղադրող կողմը կազդի ընտրությունների վրա՝ կապված ընտրությունների մեկնարկի հետ։
Նշենք, որ ԱՄՆ դատախազությունը դատարանին խնդրում է 2024 թվականի հունվարի 2-ին Թրամփին առաջադրված մեղադրանքների վերաբերյալ լսումներ անցկացնել։
Մնացած գործերով գործընթացները, ինչպես կարծում Է Թրամփը, նույնպես պետք է անցկացնել միայն ընտրություններից հետո։

