Արտադրված է Արցախում` շրջափակման պայմաններում

Արցախի նախագահի նախկին խորհրդական Լուսինե Ղարախանյանը գրել է․

«Արտադրված է Արցախում` շրջափակման պայմաններում։ Գրված է պայուսակի մակնշման տեղում։ Առաջին դասարանցիներն այս տարի կկրեն Արցախում արտադրված դպրոցական պայուսակներ։ Այս գեղեցիկ ծրագիրն ի կատար է ածվում Հայ Կրթական Հիմնարկություն հիմնադրամի շնորհիվ։ Երանելի են կրթության համար ներդրում կատարողները։ Շնորհակալություն արագ արձագանքի համար Armine Haroyan։ Միասնական Հայրենիք ունենալու անփոխարինելի զգացում»: