Արարատ Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար ճգնաժամը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարար Յան Բորգի հետ հեռախոսազրույց է ունեցել։ Այս մասին նա հայտնել է «Թվիթերի» իր միկրոբլոգում։
«Քննարկել ենք Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար ճգնաժամը և դրա հետևանքները։ Ընդգծվել է առկա մեխանիզմների արդյունավետ օգտագործումը»,- նշել է Միրզոյանը։

