Լոս Անջելեսի հայերը փողոց են փակել՝ հաջակցություն Արցախի

Լոս Անջելեսի շրջանում հայերի խաղաղ ակցիաները շարունակվում են։ Նրանք այս անգամ փողոց են փակել և շարժվել դեպի կոնգրեսական Ադամ Շիֆի բնակության վայրը։ Գրել է «Արցախպրեսը»։

Ակցիայի մասնակիցների պահանջը մեկն է՝ բացել Լաչինի միջանցքը։ Նրանց խոսքով՝ իրենց ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ ճանապարհը չի բացվել։

Նրանք հայրենակիցներին կոչ են արել միանալ իրենց և միասին իրենց ձայնը հասցնել պատկան մարմիններին։

«Երգիչներ, հայտնի մարդիկ, դուք միջազգային ճանաչում չունեք, որ մի հատ լայվ անեք ու ձեզանով մարդիկ հավաքվեն։ Դուք պարտական եք հայ համայնքին, պետք է դուք էլ միանաք մեզ»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը՝ դիմելով Լոս Անջելեսում ապրող երգիչ-երգչուհիներին։