Բարի լուր շրջափակված Արցախից․ տոտալ անսնունդ վիճակում մարդիկ 7-րդ, 8-րդ, 10-րդ զավակին են լույս աշխարհ բերում
«Բարի լուր ասեմ Արցախից, որ մի քիչ ջերմանանք ու ապրենք.
Մի քանի օր առաջ աջակցեցինք Արցախում ապրող 13 մայրանալ պատրաստվող կանանց, բոլորը նաև բազմազավակ ընտանիքներ ունեն:
Երեկ ծնվել է այդ կանանցից մեկի որդին՝ Արամը։
Շրջափակման ու տոտալ անսնունդ վիճակում մարդիկ իրենց 7-րդ, 8-րդ, 10-րդ զավակին են լույս աշխարհ բերում, իսկ մենք այստեղ ինչ-որ անկարևոր հարցերի մեջ ենք…
Աստված պահի Արցախս՝ Հայրենիքիս կտորը, չհանձնվող հայրենակիցներիս ու բոլոր այն մարդկանց, ովքեր անտարբեր չեն և պատրաստակամ են օգնել իրար նեղ օրերին՝ լույսի կտոր դառնալով իրար համար:
Ձեր վերջին փոխանցումներով այսօր ևս 4 բազմազավակ ընտանիքների աջակցեցինք՝ 50.000ական դրամներով, մի ընտանիքի էլ 100.000ով, քանի որ 4 անչափահաս երեխաներ են, որոնց մեծացնում է տատիկը, միայնակ, ծնողները մահացել են:
Զորանաք, շնորհակալ եմ, անուն առ անուն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ նախագահ Նարինե Մանուկյանը։

