Պուտինն ու Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահը քննարկել են ԲՌԻԿՍ-ի գագաթնաժողովի նախապատրաստումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հետ։ Գրում է interfax.ru-ը:
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀԱՀ նախագահը դրական է գնահատել վերջերս Սանկտ Պետերբուրգում կայացած Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովի արդյունքները, որոնք, անկասկած, կնպաստեն աֆրիկյան երկրների հետ Ռուսաստանի համագործակցության հետագա ամրապնդմանը։
Վլադիմիր Պուտինի և Սիրիլ Ռամաֆոսայի հուլիսի 29-ի առանձին հանդիպման շարունակության ընթացքում քննարկվել են Ռուսաստանի և ՀԱՀ միջև գործնական համագործակցության մի շարք հարցեր՝ առևտրատնտեսական և ներդրումային կապերի ամրապնդման շեշտադրումով։
Փոխադարձ տրամադրվածություն է արտահայտվել ընթացիկ միջազգային օրակարգում հետագա կառուցողական փոխգործակցության համար, ներառյալ օգոստոսի 23-24-ը Յոհանեսբուրգում կայանալիք ԲՌԻԿՍ-ի գագաթնաժողովի նախապատրաստումը:

