ԱՄՆ-ում չեն բացառել Աֆրիկայում լայնամասշտաբ պատերազմը
Նիգերում իրավիճակը կարող է վերաճել աֆրիկյան մայրցամաքում լայնամասշտաբ պատերազմի, կարծում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի նախկին հրամանատար, ԱՄՆ ռազմածովային ուժերի պաշտոնաթող ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը:
«Արդյոք դա (իրավիճակը Նիգերում – խմբ.) կհանգեցնի Աֆրիկայում լայնամասշտաբ պատերազմի։ Իհարկե, դրա ներուժը կա։ Դա նշանակալի և կործանարար իրադարձություն կլիներ», – գրել է Ստավրիդիսը X (նախկին Twitter) սոցցանցում։
Նիգերում ապստամբները նախօրեին հայտարարել են, որ անանուն պետությունը հարձակում է նախապատրաստում երկրի վրա։ Նրանք նաև հայտարարել են օդային տարածքը փակելու մասին։

