Համահայկական խաղերի բացմանը մասնակցեց նաև Ստեփանակերտի պատվիրակությունը
Գյումրիի «Շիրակ» մարզադաշտում ընթացող Համահայկական խաղերի բացման արարողության մարզական շքերթին մասնակցեց նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի պատվիրակությունը։ Արցախի ներկայացուցիչները կմասնակցեն 6 մարզաձեւերի մրցաշարերի։
4 տարին մեկ անցկացվող Համահայկական խաղերին այս տարի մասնակցում է 41 երկրի շուրջ 7000 մարզիկ: Խաղերի կարգախոսն է «Միասնություն սպորտով»։

