Իրավիճակը գնահատվում էր սպառնալի, բայց ռազմագործողությունների սկսման օրը հայտնի չի եղել․ Դ․ Տոնոյան (տեսանյութ)
«Սպառնալի իրավիճակի վերաբերյալ տեղյակ եմ եղել, այն տեղեկության հիման վրա, որ ստացվել է ամփոփման իմ փորձի և պաշտոնական տեղեկատվությամբ, որ ստանում էինք պարբերաբար»,- այսօր՝ օգոստոսի 1-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնայանը՝ պատասխանելով հարցին, թե տեղյա՞կ եղել է 2020 թվականի սեպտեմբերին սպասվող մարտական գործողությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ իրավիճակը գնահատվում էր սպառնալի, բայց իրավիճակը ռազմական գործողությունների սկսման օրը որևիցե մեկին հայտնի չի եղել։
Հիշեցնենք, որ մեկուկես տարուց ավելի բանտում գտնվող Դավիթ Տոնոյանն օրերս հայտարարեց, որ հուլիսի 4-ին միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով թույլատրել, որ ներկայանա ԱԺ հանձնաժողովի նիստին: Նա ընդգծել է, որ որոշել է բացատրություններ տալ՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի և ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններին:
Մանրամասները՝ տեսանյութում

