Զելենսկին Ղրիմի կամուրջի չեզոքացումը անվանել է Ուկրաինայի հիմնական նպատակը
«Հասկանալի է, որ Ղրիմի կամուրջը մեր հիմնական նպատակն է», – հայտարարել է Ուկրաինայի նախագահը՝ ելույթ ունենալով անվտանգության հարցերով Ասպենի համաժողովում։
«Մեզ համար սա թշնամու օբյեկտ է, որը կառուցված է օրենքից դուրս, միջազգային իրավունքից և համապատասխան նորմերից դուրս։ Ուստի սա է մեր նպատակը, և ցանկացած նպատակ, որը բերում է պատերազմ, ոչ թե խաղաղություն, պետք է չեզոքացվի»,- ասել է Զելենսկին։

