Այսպիսի տեքստեր շուտով կլսենք Սյունիքի ու Գեղարքունիքի, Երևանի ու Կապանի, Գորիսի ու Արարատի, Ջերմուկի ու Տավուշի վերաբերյալ

Իշխանության քաղաքական մտքի, տրամաբանության, առողջ դատողության անկման մակարդակը հասկանալու համար բավական է միայն համադրել իրենց իրական քայլերն ու բանավոր հայտարարությունները։

Եվ այսպես…ներկայիս իշխանությունների հավաքական պաշտոնական դիրքորոշումը հետևյալն է.Ադրբեջանը պատրաստվում է էթնիկ զտումներ (Ցեղասպանություն) իրականացնել արցախահայության նկատմամբ, սակայն այնուամենայնիվ, Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Արցախի հետ ներառյալ, բայց պահանջում է ապահովել Արցախի հայ բնակչության իրավունքներն ու ազատությունները:

Իսկ հիմա թարգմանություն նորմալ լեզվով-

– Հայաստանը գիտի, որ թուրք-ադրբեջանական տանդեմը պատրաստվում է վտարել/ոչնչացնել արցախահայությանը, բայց չնայած դրան, պաշտոնական Երևանը պատրաստ է ճանաչել արցախահայությանը վտարելու/ոչնչացնելու թուրք-ադրբեջանական տանդեմի իրավունքը (ընդունելով Արցախը որպես ադրբեջանի մաս) միաժամանակ պահանջելով թուրք-ադրբեջանական տանդեմից չվտարել/ոչնչացնել արցախահայությանը:

Դուք հասկացաք, թե իրականում ի՞նչ են ասում և անում Հայաստանի ներկայիս իշխանությունները։

Ի դեպ, մոտավորապես այսպիսի տեքստեր (իմաստային փոքր փոփոխություններով) շուտով կլսենք Սյունիքի ու Գեղարքունիքի, Երևանի ու Կապանի, Գորիսի ու Արարատի, Ջերմուկի ու Տավուշի վերաբերյալ։

Ես անկեղծորեն պարզապես չեմ հասկանում, «հպարտ քաղաքացիներ» գոնե ինքնապահպանման բնազդը պե՞տք է աշխատի:

Էս ի՞նչ աբսուրդ է կատարվում։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից