Նոր ու շքեղ ծաղկանոց և ճեմուղի՝ Երևանի քաղաքապետարանի շենքի հարակից տարածքում
Երևանի քաղաքապետարանի շենքի հարակից տարածքում նոր ու շքեղ ծաղկանոց և ճեմուղի են ստեղծում:
«Ընթանում են մայրաքաղաքի գլխավոր ծաղկանոցի ձեւավորման աշխատանքները։
Երեւանի քաղաքապետարանի շենքի հարակից տարածքը կունենա նոր ձեւավորմամբ, ժամանակակից մոտեցումներով եւ լուծումներով շքեղ ծաղկանոց եւ ճեմուղի։
Տարածքի ձեւավորման համար ընտրվել են մշտադալար եւ միամյա ծաղկատեսակներ, մշտադալար ծառատեսակներ»,- նշված է
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:


