Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալիևին աջակցության համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Այդ մասին Ուկրաինայի նախագահը գրել է Twitter-ի իր էջում

«Ողջունում եմ Ուկրաինային էներգետիկ սարքավորումների գնման համար օգնություն հատկացնելու որոշումը։ Ի դեմս մշտական հարձակումների՝ բարեկամ Ադրբեջանի այս աջակցությունը կարևոր է Ուկրաինայի էներգետիկ համալիրի կայունությունն ապահովելու համար։ Մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել մեր գործընկերների հետ՝ էներգահամակարգը ձմռանը պատրաստելու համար»։