Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործումը արցախահայության համար ճանապարհ է դեպի երկրորդ Սումգայիթ

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը հայտարարություն է տարածել․

«Անթույլատարելի ենք համարում Ակնա(Աղդամ)-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործման մասին որևէ հայտարարություն։  Մենք դա համարում ենք կարմիր գծերի խախտում և Արցախի հայաթափման ուղիղ ճանապարհ: Սա արցախահայության համար ճանապարհ է դեպի երկրորդ Սումգայիթ:

Շարժման երիտասարդներին միացել են նաև ասկերանցիները: Ակցիայի մասնակիցներն ընդգծել են, որ Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չէ և իրենք պատրաստ են դիմանալ ցանկացած զրկանքի՝ հանուն ազատ, անվտանգ, երջանիկ ու հայկական Արցախի»։