ԱՄՆ-ը հետևում է Ղրիմի կամրջի իրավիճակին, Ուկրաինայի ԶՈՒ-ն ինքն է որոշում իր մարտավարությունը. Բլինքեն

ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության շուրջ իրավիճակի զարգացմանը, սակայն Ուկրաինան ինքն է որոշում ռազմական գործողությունների մարտավարությունը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

«Ինչ վերաբերում է Ղրիմի կամրջին, ապա սա այն իրավիճակն է, որը մենք դիտարկում ենք, Ուկրաինան պետք է որոշի, թե ինչպես վարել այդ պատերազմը», – դիվանագետի խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել է, որ Կիևը երկուշաբթի գիշերը երկու վերգետնյա անօդաչու թռչող սարքերով ահաբեկչություն է իրականացրել Ղրիմի կամրջի վրա, վնասվել է կամրջի ճանապարհային բաղադրիչը, երկու չափահաս զոհվել է, մեկ երեխա՝ վիրավորվել։ ՌԴ ՔԿ-ն Ղրիմի կամրջի վրա միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով: