Նիկոլի Ալե’ն, այդ լուսանկարի հրապարակումը անդարդությունդ է ցույց տալիս, թե՞ անսահման ցինիզմդ․ Գագիկ Համբարյան

Անդարդություն, թե՞ ցինիզմ (լուսանկար)

Կանխավ ասեմ, որ բոլոր երեխաներին ամենալավն եմ ցանկանում…

Նիկոլի Ալենն իր դստերը Դիսնեյլենդ է տարել…

Ալենը բարձրապաշտոնյա է և իրենց իշխանության պատճառով ունենալով Արցախում շրջափակված 30 հազար երեխաների խնդիր, որոնց մեծ մասը հիմա երազում է ինչ֊որ քաղցրավենիքի մասին և ընդհանրախես` սեփական հայրենիքում ապրելու հարցը, ուղղակի բարոյական իրավունք չուներ այս լուսանկարը հրապարակել սոցցանցերից մեկում…

Քայլիստ Ալե’ն, Արցախում շրջափակված երեխաները Դիսնեյլենդ գնալու մասին չեն երազում…Նրանք ուզում են ապրել Արցախում, որը “քո հայրենիքն” էր և որի 75 տոկոսը ՆիկոլԴ նվիրեց Բաքվին ու քո պատճառով հիմա ունեն հացի խնդիր…

Նիկոլի Ալե’ն, այդ լուսանկարի հրապարակումը անդարդությունդ է ցույց տալիս, թե՞ անսահման ցինիզմդ, որ թքած ունես Արցախում շրջափակված երեխաների խնդիրների վրա…

 

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից