Շվեդիայի գերագույն դատարանը մերժել է Թուրքիայի՝ իր քաղաքացիներին արտահանձնելու պահանջը
Շվեդիայի գերագույն դատարանը հայտարարություն է տարածել Թուրքիայի պահանջի քննման արդյունքների մասին, ըստ որի՝ այդ երկրին պետք է արտահանձնվեր երկու անձ:
Հայտարարության մեջ նշվում է. «Երկու դեպքում էլ մեղավոր չի ճանաչվել: Առկա են եղել խոչընդոտներ՝ կապված վերադարձի հետ: Այս երկու անձը Թուրքիայում ունեն փախստականի կարգավիճակ և այն պարագայում երբ նրանք վերադարձվեն, կհայտնվեն հետապնդման վտանգի տակ»,- գրում է Ermenihaber-ը։
Այսպիսով Շվեդիայի գերագույն դատարանը խոչընդոտների առկայության հիմունքներով մերժել է Թուրքիայի պահանջը արտահանձնման վերաբերյալ:
Որոշ թուրքական աղբյուրներ նշում են, որ նման քայլը կարող է նոր ճգնաժամի առաջ կանգնեցնել երկու պետություններին:
Նշենք, որ վերոհիշյալ անձինք մեղադրվում էին Թուրքիայում ահաբեկչական համարվող Գյուլենական շարժամ անդամ լինելու մեջ: Թուրքական կողմը պնդում է, որ նրանք ներբեռնել են շարժման հետ կապ ունեցող «ByԼock» հավելվածը և օգտագործել այն:

