Ռուսական խաղաղապահ զորախումբն Արցախի Մարտունու շրջանում հրադադարի խախտման դեպք է արձանագրել

Արցախի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման մասին է փաստում ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում հրադադարի խախտման մեկ դեպք է արձանագրվել։ Տուժածներ չկան»,- նշված է տեղեկագրում։

Ըստ հաղորդագրության՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում հայկական և ադրբեջանական կողմերի հետ։