Հանդիպում ամառային ճամբարում
«Հայ Ասպետ» դպրոցի տնօրինության հրավերով LIVEnews.am կայքի «Վերելք» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանը հուլիսի 8-ին հյուրընկալվել էր դպրոցի Վահագնաձորում գտնվող ամառային ճամբարում, որտեղ բարձր դասարանցիների հետ խարույկի շուրջ զրույց ծավալվեց պատմական դասերի, անցալի ու ներկայի կապի, այժմյան մեր խնդիրների խորքային պատճառների ու դրանց հաղթահարման «Վերելք» հաղորդաշարի առաջարկած ուղու մասին: Զրույցի թեման և ընթացքը հետաքրքրեց հայասպետականներին, և պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպումները դարձնել շարունակական:

