ՌԴ և ՀՀ փոխարտգործնախարարները քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերություններ

ՌԴ և ՀՀ փոխարտգործնախարարներ Միխայիլ Գալուզինը և Վահե Գևորգյանը մտքեր են փոխանակել Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։

Վերլուծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքի ընթացքը։

Նշվել է հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը ՝ 2020-2022 թթ. բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։