Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետի հետ
Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Փաշինյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում, հրապարակելով նաև տեսանյութ հանդիպումից։
«Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում նախ առանձնազրույց ունեցա իմ գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, այնուհետեւ բանակցությունները շարունակեցինք ընդլայնված կազմերով»,- գրել է Փաշինյանը։

