Պենտագոնը մտադիր է Կիև ուղարկել ամենաարդյունավետ կասետային զինամթերքը

Եթե ԱՄՆ-ը որոշի կասետային զինամթերք ուղարկել Ուկրաինա, ապա կուղարկվեն ամենաարդյունավետ նմուշները։ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը հայտարարել է, որ Ամերիկան կդիտարկի այն զինամթերքը, որը հաջողությամբ դրսևորվել է վերջին փորձարկումների ժամանակ: Գրում է tvzvezda.ru-ն:

«Ինչպես ես ավելի վաղ նշեցի, եթե մենք տրամադրենք այդ զենքերը, մենք ուշադիր կընտրենք չպայթած զինամթերքի ցածր գործակցով արկերը՝ ըստ դրանց փորձարկումների վերաբերյալ վերջին տվյալների», – ասել է Ռայդերը ճեպազրույցի ժամանակ: