ՔՊ-ականները ծանրագույն մեղք գործեցին՝ հարձակվելով պետությունը պահող «հենման կետի» վրա․ Մելիքյան
Արժեքային հարցերը, ինքնության հարցերը «սահմանադրական» ճանապարհով լուծելու բոլոր փորձերը նման են սեփական մազերից քաշելով՝ ինքն իրեն ճահճից հանելու մյունհաուզենական փորձերին, ֆեյսբուքյան իր էջում գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը․
«Միշտ անհրաժեշտ է «հենման կետ»՝ պետությունը, ազգը, հասարակությունը, Սահմանադրությունը, օրենքը պահելու համար, և սովորաբար այն անտեսանելի է լինում՝ ինչպես ծովն է անտեսանելի այնտեղ ապրող ձկների համար։ Եվ ՔՊ-ականների ծանրագույն հանցանքն ու մահացու մեղքը հենց այդ «հենման կետի» նկատմամբ նենգ հարձակումն է։ Հենց դա է, որ աններելի է։ Հավիտյանս հավինենից»,- նշել է նա։

