Երկրաշարժից հետո Բաքվի բնակիչները շարունակում են մնալ փողոցներում
Բաքվի բնակիչները հուլիսի 3-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո մնացել են փողոցներում՝ վախենալով կրկնակի ցնցումներից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:
Ադրբեջանում երկրաշարժից հետո հետցնցումները կշարունակվեն, սակայն ուժեղ ցնցումների հավանականություն չկա, ասել է Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի գլխավոր տնօրեն Գուրբան Եթիրմիշլին՝ ի պատասխան «ՌԻԱ Նովոստի»-ի հարցման։
Ադրբեջանի Խաչմասի շրջանում, որտեղ երկրաշարժն ամենաշատն է զգացվել, ավերածություններ չեն գրանցվել, լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների տարածաշրջանային հանձնաժողովի նախագահ Անար Օրուջլուն:
Նշենք, որ Կասպից ծովում տեղի է ունեցել 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 00:01-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խաչմազի շրջանից 80 կմ հյուսիս-արևելք:
Ցնցումները բավական ուժգին զգացվել են Բաքվում և Ադրբեջանի մի շարք այլ շրջաններում։

