Մոսկվայի մարզում 5 անօդաչու թռչող սարք են խոցել

Նոր Մոսկվայում հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է ևս երկու անօդաչու թռչող սարք, տուժածներ չկան, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են արտակարգ ծառայություններում։

«Եվս երկու անօդաչու թռչող սարք է խոցվել Նոր Մոսկվայում՝ Կրիվոշեևո գյուղի մերձակայքում հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, զոհեր չկան», – ասել է աղբյուրը։

Այսպիսով, երեքշաբթի առավոտյան, ընդհանուր առմամբ, Մոսկվայի մարզում հինգ անօդաչու թռչող սարք են խոցել։ Ավելի վաղ Վալուևո գյուղի մոտ երկու անօդաչու թռչող սարք է խոցվել, դրանք ընկել են բաց դաշտում, ևս մեկը՝ Կուբինկայի շրջանում։