Նոր ասֆալտապատված փողոցը քանդված է և փոսերի մեջ․ շինարարն ահազանգում է (տեսանյութ)

Շինարար Արթուր Չախոյանը ահազանգում է․ նա տեսանկարահանել է Երևանի Մուրացան և Էրեբունի փողոցների խաչմերուկի հատվածը, որտեղ նոր են ասֆալտապատում կատարել, և արդեն մեծ փոսեր ու նստվածքներ են գոյացել, իսկ ասֆալտն էլ անորակ լինելու պատճառով փշրվում է:

«Սա նոր ասֆալտապատված փողոցն է ու տեսնում եք՝ ինչ վիճակում է գտնվում: Ես համոզված եմ, որ սրանում հաստատ Երևանի քաղաքապետարանը մեղավոր չի: Կարող է մեղավոր լինեն նախկինները, բայց ոչ Երևանի քաղաքապետարանը: Այս տեսարանը շարունակվում է ասֆալտապատած փողոցի մյուս հատվածներում: Ու սա նոր վերանորոգած փողոց է, որով նոր ավտոբուսներն են երթևեկում: Հետո, որ ավտոբուսները փչանան, զարմանալու են, թե ինչու այսպես շուտ փչացան: Ամեն տեղ նստվածք ու փոսեր են:  Բա Երևանի քաղաքապետարանն ինչով է զբաղվում, տեխհսկողներն ուր են»:

Վատթար վիճակում է Սևանի փողոցը՝ «Երևան» տոնավաճառի մոտ։

Մանրամասները՝ տեսանյութում