Բաքվի բարբարոսական վարչախմբի հետ համաձայնության հասնելու ցանկացած խոսույթ որևէ աղերս չունի իրականության հետ․ Ոսկանյան

Ցանկացած խոսույթ, որի առանցքում այն պատրանքն է, թե, իբր, երբևիցե հնսրավոր է եղել կամ այժմ հնարավոր է Բաքվի բարբարոսական վարչախմբի հետ հասնել համաձայնության, որևէ աղերս չունի իրականության հետ։

Այդ վարչախումը հատկապես վերջին բռնապետի կառավարման տարիներին մշտապես եղել է առավելապաշտ և աշխատել է մեկ «մեթոդաբանությամբ»՝ պատերազմով ծնկի բերել Հայաստանի և Արցախի հանրապետությունները։

Ընդ որում, այդ մասին անթաքույց կերպով քանիցս հայտարարել է հենց անձամբ Բաքվի բռնապետը, մինչդեռ մեր հանրային և քաղաքական մտքի հիմնական ուղեգիծը, ցավալիորեն, փոխանակ մշտապես շեշտադրելու պատերազմի անխուսափելիության և դրանում միայն հաղթանակի պատրաստվելու իրական օրակարգը, մեզ սնուցել է, իբր, հնարավոր «փոխզիջումների» պատրանքով, որից հնարավորին արագ պետք է ձերբազատվել և ի վերջո սկսել կերտել պետություն-ամրոց Հայաստանը, ինչն էլ թշնամուն ջախջախելու և հազարամյակների մեր պետականությունը ապահովագրելու ու զարգացնելու միակ հնարավորությունն է։

 

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից