Պրիգոժինի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մինսկի մոտ

Հունիսի 27-ի առավոտյան Դոնի Ռոստովից օդ է բարձրացել «Embraer Legacy 600» RA-02795 համարանիշով բիզնես-ջեթը, որը կապված է գործարար, «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հիմնադիր ղեկավար Եվգենի Պրիգոժինի անվան հետ և հենց այդ պատճառով 2019 թվականից  ինքնաթիռը Արևմուտքի պատժամիջոցների տակ է։

Ինչպես հայտնում է Коммерсантъ-ը, 2 ժամ անց ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Մինսկի մոտ գտնվող Մաչուլիշչի ռազմական օդանավակայանում։ Հաղորդվում է նաև, որ տեղական ժամանակով ժամը 7:58-ին նույն օդանավակայանում վայրէջք է կատարել ևս մեկ BAe 125-800B բիզնես-ջեթ՝ RA-02878 համարով, որը օդ է բարձրացել Սանկտ Պետերբուրգից։ Սակայն հայտնի չէ, թե ով է եղել այս ինքնաթիռում, և ում է այն պատկանում։

Պրիգոժինի խռովությունն ավարտվել է հունիսի 24-ին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինը հայտարարել է, որ գործարարի համար կերաշխավորվի ապահով անցումը Բելառուս։