Եվրապատգամավորը ԵՄ դիտորդների հետ այցելել է Երասխ

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մերլե Սփելերբերգը ԵՄ դիտորդների հետ այցելել է Երասխ, հայտնում է Հայաստանում Եվրամիության առաքելության մամուլի ծառայությունը:

«Այսօր Ջերմուկի կենտրոնում հյուրընկալել էին Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Մերլե Սփելերբերգին ՝ ժամանակավոր հավատարմատար, Գերմանիայի փոխդեսպան Էրիկ Տինտրուպի ուղեկցությամբ: Այն բանից հետո, երբ մեր դիտորդները տեղեկացրել են նրանց առկա իրավիճակի մասին, պատվիրակությունը միացել է Երասխում մեր պարեկությանը ՝ տեղում իրավիճակը գնահատելու համար», – ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ադրբեջանական զինուժը պարբերաբար գնդակոծում է Երասխի մետալուրգիական գործարանի շինհրապարակը։ Միջադեպերից մեկի ժամանակ Հնդկաստանի երկու քաղաքացի է վիրավորվել: