Նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 26-ին  աշխատանքային խորհրդակցություն է  անցկացրել։ Այս մասին հայտնել է նրա մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են ռազմաքաղաքական իրավիճակին և շրջափակման հարուցած խորացող հումանիտար հիմնախնդիրների լուծմանը վերաբերող հարցեր։

Նախագահ Հարությունյանը  ընդգծել է իրավիճակի փոփոխությանը զուգընթաց` կարիքների և խնդիրների օպերատիվ  գնահատման և  համապատասխան  կառույցների կողմից արագ  արձագանքման կարևորությունը։

Խորհրդակցությանը  մասնակցել են  ԱՀ Աժ նախագահ Արթուր Թովմասյանը,  պետական   նախարար Գուրգեն Ներսիսյանը,  ուժային կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք»,- ասված է հաղորդագրության մեջ։