ՌԴ հատուկ ծառայությունները պարզում են՝ արդյոք Արևմուտքը ներգրավված է եղել խռովության դեպքերին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շաբաթ առավոտյան հեռախոսով զրույցի ժամանակ Պուտինին առաջարկել է օգնել խաղաղությամբ լուծել խռովության փորձի հետ կապված իրավիճակը, – հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Լավրովը հայտարարել է, որ արևմտյան ԶԼՄ-ները լուսաբանում էին Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները՝ ցանկալին իրականության տեղ ներկայացնելով․
«Տեղի ունեցածը Ռուսաստանի ներքին գործն է», – ասել է Լավրովը։
Լավրովը RT-ին տված հարցազրույցում նաև հայտնել է, որ ՌԴ հատուկ ծառայություններն արդեն պարզում են, թե արդյոք արևմտյան հետախուզական ծառայությունները ներգրավված են եղել խռովության դեպքերին։

