Գեղարքունիքում կայծակի հարվածից մարդ է մահացել

Այսօր՝ հունիսի 24-ին, Գեղարքունիքի մարզում կայծակի հարվածից մարդ է մահացել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 12:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 53-ամյա Մակիդոն Ա.-ն ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժին է ահազանգել եւ հայտնել, որ իր համագյուղացի 60-ամյա Վահան Մ.-ն Վարդենիկ գյուղի սարատեղիում կայծակից մահացել է, և ինքը նրան տեղափոխել է իրենց տուն»,–գրում է կայքը:

Պարզվել է, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում Վարդենիկ բնակավայրի «Ազիզներ» կոչվող սարատեղիում Վահան Մ.-ն կայծակի հարվածից տեղում մահացել է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: