Արցախից տեղահանված ընտանիքների համար Բարձրավանում կառուցվել է մոդուլային տնակ ու ջերմոց
Արցախից տեղահանված այն ընտանիքները, որոնք բաղկացած են 3 և ավելի անձանցից, կարող են բնակություն հաստատել Գորիս խոշորացված համայնքի Բարձրավան բնակավայրում, որտեղ մոդուլային տնակ և ջերմոց է կառուցվել։ Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից։
Հետաքրքրվող անձինք կարող են դիմել Գորիսի համայնքապետարան` հունիսի 26֊ին, ժամը 09։00֊18։00֊ն։

